«Ընդդեմ Թոխմախի» օպերացիան շարունակվում է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում պաշտոններից ազատվում են նաեւ Մհեր Սեդրակյանի մտերիմները։ Վերջին մոհիկանը Երեւանի թաղման բյուրոյի («Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ) պետ Վարուժան Սուքիասյանն է, ով, շրջանառվող լուրերի համաձայն, մեկնել է ԱՄՆ։
Հիշեցնենք, որ Սուքիասյանի որդին ամուսնացած է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ դստեր հետ, քավորն էլ Մհեր Սեդրակյանն է։
«Հրապարակի» տեղեկություններով՝ հնարավոր է առաջիկայում պաշտոնից ազատվի նաեւ Վարուժան Սուքիասյանը։
Հավելենք, որ թաղման բյուրոյի տնօրենի պաշտոնը լավ գործ է համարվում՝ սկսած տախտակի ներկրումից, սպասարկման ծառայություններից, վերջացրած էլիտար գերեզմանատեղերի հատկացումով։ Այնպես որ՝ սուրբ տեղը դատարկ չի մնա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: