Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ­-ի գլխավոր տնօրենը հաստատել է իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի արդյունավետությունը

Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-­ի ԱԽ­-ի հինգ անդամները եւ Գերմանիան) միջեւ կնքված միջուկային գործարքը թույլ է տվել կրճատել իրանական միջուկային ծրագրի զարգացումը:

Ատոմայինէներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները հաստատում են, որ Թեհրանը կատարում է իր պարտավորությունները:

Այդ մասին ՄԱԳԱՏԷ­-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շուրջ 2020 թվականի ամփոփիչ խորհրդաժողովի նախապատրաստման կոմիտեի առաջին նստաշրջանի մասնակիցներին հղած ուղերձում: Կոմիտեի աշխատանքը Ավստրիայի մայրաքաղաքում կշարունակվի մայիսի 2­-ից մինչեւ 12­-ը:

«Մենք ստուգումներ ենք անցկացնում եւ վերահսկում ենք ատոմային բնագավառում Իրանի կողմից իր պարտավորությունների կատարման ընթացքն այն համաձայնագրին համապատասխան, որի իրագործումն սկսվել է 2016 թվականի հունվարին:

Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ) ձեռնտու գործիք է միջուկային ստուգումներ անցկացնելու համար, եւ Իրանն այսօր ենթարկվում է աշխարհում ամենամանրզնին ստուգումների ռեժիմին,­ընդգծել է Ամանոն:­

Մեր տեսուչներն ընդլայնել են օբյեկտներ մուտքի հնարավորությունը եւ ավելի շատ տեղեկատվություն են ստացել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ: Իրանն սկսել է ավելի քիչ զարգացնել իր ծրագիրը, քան մինչեւ ԳՀՀՊ­-ն ուժի մեջ մտնելը»,-հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս