Բաժիններ՝

Վարշավայում անդրադարձել են Կաչինսկու և Պուտինի վերաբերյալ Մակրոնի ասած խոսքերին

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ անպատեհ է համարում, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է Լեհաստանի կառավարող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու հետ, ինչի մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, թե նախագահական աթոռի համար պայքարում իր մրցակից Մարին Լը Պենի դաշնակիցներն են Պուտինը եւ Կաչինսկին։

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք Ֆրանսիայի ընտրարշավին Եվրամիության ապագայի համար այդ երկրի կարեւորության առնչությամբ: Այդ համատեքստում ափսոսանքով նշում ենք, որ նախագահական ընտրարշավի ժամանակ հերթական անգամ Ֆրանսիայում՝ դաշնակից երկրում, որն, ինչպես եւ Լեհաստանը, պատկանում է ինչպես ՆԱՏՕ-­ին, այնպես էլ Եվրամիությանը, պետության բարձրագույն պաշտոնին հավակնող թեկնածուն օգտագործում է անթույլատրելի համեմատություններ եւ պիտակներ, որոնք մոլորության մեջ են գցում հասարակական կարծիքը»,­-ասված է Լեհաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

«Լեհաստանի կառավարությունը տիկին Մարին Լը Պենի դաշնակիցը չէ: Տիկին Լը Պենի եւ «Իրավունքի եւ արդարության» առաջնորդի ենթադրյալ դաշինքի մատնանշումը «ձեռնածություն» է, իսկ Յարոսլավ Կաչինսկուն «բազմաթիվ ազատություններ խախտողների, Լը Պենի բարեկամների» ճամբարին դասելը խիստ անպատեհ է»,­-նշել է գերատեսչությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս