Բաժիններ՝

«Միշտ ասում էր՝ պիտի գնամ, հասնեմ Քյարամին». տեղի ունեցավ Քալաշ Սլոյանի հուղարկավորությունը. tert.am

Այսօր տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հոր՝ Քալաշ Սլոյանի հուղարկավորության արարողությունը:

Tert.am-ի հետ զրուցում Քյալաշ Սլոյանի մյուս որդին ՝Համիկ Սլոյանը նշեց, որ հոր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Քյարամի ծննդյան օրը՝ ապրիլի 27-ին գերեզմանատուն այցելուց հետո, տեղափոխել են հիվանդանոց, սակայն հայրը չի ցանկացել պայքարել ապրելու համար:

«Քյարամի մահվանից հետո ինքը միշտ ասել է՝ ես պիտի գնամ, հասնեմ իմ երեխուն, 2 անգամ ինսուլտ տարավ, սկսեց իրան տեր չկանգնել, չուտել։ Իրա միակ նպատակը իրա տղուն հասնելն էր, ու ըտենց էլ արեց։ Մեզ էդքան չսիրեց, ինչքան որ Քյարամին, մեզ թողեց, գնաց՝ հասավ Քյարամին»,-շեշտեց նա:

Սլոյանների հարազատները հիշեցրին, որ Քյալաշ Սլոյանի առողջությունը պարբերաբար վատացել է՝ հատկապես որդու վերահուղարկավորումից հետո, երբ տղայի անդամահատված գլուխը միացրել են մարմնին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս