Սամվել Ալեքսանյանն Արթուր Ալեքսանյանին ամսական 5000 դոլար է խոստացել, որ հրաժարվի հավի բուդ ներկրելու մտքից. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերջերս որոշել է բիզնեսով զբաղվել՝ հավի բուդ ներկրել։

Առաջին խմբաքանակը երկիր մտցնելուն պես ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առաջիններից է իմացել և հանդիպում  կազմակերպել Արթուր Ալեքսանյանի հետ։

Հանդիպումը կայացել է շատ հարգալից և ջերմ մթնոլորտում։ Սամվել Ալեքսանյանն ասել է, որ շատ հարգում է սպորտսմենին, նրա վաստակը հայկական սպորտում, բայց հորդորել է թողնել բիզնեսով զբաղվելու մտադրությունը՝ առաջարկելով ամսական գումար։  Պայմանավորվել են, որ Հայաստանին օլիմպիական չեմպիոնն ամսական ստանա 5 հազար դոլար ու հրաժարվի հավի բուդ ներկրելու մտքից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031