Դատավորների միությունը նոր նախագահ ունի
2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովը շարունակել է սույն թվականի ապրիլի 21-ին մեկնարկած աշխատանքները: Օրակարգում էր նաև ՀՀ դատավորների միության նախագահի ընտրության հարցը:
Միության նախագահի պաշտոնում առաջադրված էին երկու թեկնածու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը և ՀՀ դատավորների միության անդամ Դավիթ Ավետիսյանը:
Տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ Երվանդ Խունդկարյանը ստացել է 129 ձայն, Դավիթ Ավետիսյանը՝ 64 ձայն: ՀՀ դատավորների միության նախագահ է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը: