Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Դե Խեայի հեռանալու դեպքում ցանկանում է գնել Շմեյխելին

Դարպասապահ Կասպեր Շմեյխելն ամռանը կարող է լքել «Լեսթերը»: Դանիացու համար պայքարում առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Այս ակումբը դիտարկում է Շմեյխելին՝ որպես Դավիդ Դե Խեային փոխարինող, ում ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Եթե Դե Խեայի «Արքայական ակումբ» տեղափոխությունն իրականանա, մանկունյանցիները կգնեն Շմեյխելին:

Դանիացին ավելի վաղ դադարեցրեց Triple S Management-ի հետ համագործակցությունը: Ֆուտբոլիստի նոր գործակալն է Լուկա Բասկերինին, ով հրաշալի հարաբերություններ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

«Լեսթերի» դարպասապահով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Սիթին»:

Դարպասապահի պայմանագիրն «աղվեսների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս