Բաժիններ՝

Մահացել է մանկական գրականության դասական Անատոլի Ալեքսինը

Լյուքսեմբուրգում կյանքի 93-­րդ տարում վախճանվել է խորհրդային մանկական եւ պատանեկան գրականության դասական Անատոլի Ալեսքինը: Այս մասին Facebook-­ում հայտնել է լրագրող Դմիտրի Լիխանովը:

Անատոլի Գոբերմանը, որը հայտնի Է Ալեքսին կեղծանվամբ, «Երեսունմեկ օր» պատմվածքների առաջին ժողովածուն հրատարակել է 1950 թվականին: Նրա գրչի տակից դուրս են եկել այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Հավերժական արձակուրդների երկրում», «Եղբայրս կլարնետ է նվագում», «Զանգահարեք եւ ժամանեք» գործերը: «Գործող անձինք եւ կատարողներ», «Երրորդը հինգերորդ շարքում», «Նախանցյալ օրը եւ վաղը չէ մյուս օրը», «Խենթ Եվդոկիան» պատմվածքների համար գրողը 1978 թվականին ստացել է ԽՄՀՄ Պետական մրցանակ:

Ալեքսինի սցենարներով նկարահանվել են «Ուշ երեխան», «Վաղվա դասացուցակը», «Ուռա՜, արձակու՜րդ է», «Շատ սարսափելի պատմություն» կինոնկարները, հաղորդել է ՌԻԱ նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031