Էրդողանը կգլխավորի Թուրքիայի իշխող կուսակցությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կգլխավորի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նա հայտնել է, որ մայիսի 2-ին կուսակցությունը խորհուրդ կհրավիրի, որի ժամանակ նախագահ Էրդողանը կվերադառնա կուսակցության շարքերը: Արդեն մայիսի 21-ին կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ նա կրկին կզբաղեցնի կուսակցության ղեկավարի պաշտոնը:
Թուրքիայի նախկին սահմանադրությամբ երկրի նախագահի կուսակցական պատկանելիությունն արգելվում էր: Սակայն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեով ամրագրված փոփոխությունները թույլ են տալիս նախագահին լինել կուսակցական:
Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2019 թվականից, սակայն երեք հոդված, որոնց շարքում է նաև նախագահի կուսակցական պատկանելության թույլատրումը, ուժի մեջ կմտնի նախքան 2019 թվականը: