Ամերիկյան В-1В Lancer ռազմավարական ռմբակոծիչներ են մասնակցել Key Resolve վարժանքներին
Գուամում տեղաբաշխված ամերիկյան В-1В Lancer երկու ռազմավարական ռմբակոծիչներ են մասնակցել ԱՄՆ-ի ավիացիոն հարվածային խմբի եւ Հարավային Կորեայի զինվորականների համատեղ զորավարժություններին, ինչի մասին հայտնել է Ռյոնհապ գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության մի ներկայացուցչի:
«Ռմբակոծիչները զորավարժություններին մասնակցել են երկու երեք ժամ Կորեական թերակղզուց ոչ հեռու»,-մեջբերում է անում գործաալությունը պետական պաշտոնյայի խոսքից։
Ռմբակոծիչներն անցել են Հարավային Կորեայի տարածքի եւ Ճապոնական ծովի վրայով, ինչը հարուցել է հյուսային հարեւանների վրդովմունքը: Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը նշել է, որ թռիչքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի եւ Հարավային
Կորեայի Key Resolve երկամսյա ընդգրկուն զինավարժանքների ավարտից մեկ օր անց:
Փենյանն այ վարժանքները որակել է որպես «խելացնոր սադրանք»: «Այդ խելացնոր ռազմական սադրանքը Կորեական թերակղզու իրադրությունը հրում է դեպի միջուկային պատերազմ»,-ասված է հյուսիսկորեական գործակալության հայտարարության մեջ:
Key Resolve զինավարժանքները՝ 300 հազար հարավկորեացի եւ գրեթե 10 հազար ամերիկացի զինվորականների մասնակցությամբ, շարունակվել են երկու ամիս եւ ավարտվել ապրիլի 30-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։