Ընտրակաշառքի նոր տեսակ. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ կանանց խորհուրդն այս օրերին լրջորեն զբաղված է կին մանկավարժների առողջական խնդիրներով:

«ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի բոլոր դպրոցներից մամոգրաֆիկ հետազոտության կարիք ունեցողների ցուցակներ են պահանջվում:

Ի դեպ, յուրաքանչյուր դպրոցի հրահանգված է տալ մեկ մանկավարժի անուն: Եթե դպրոցում կա հետազոտության կարիք ունեցող թեկուզ երկու հոգի, ապա նախապատվությունը տրվում է ոչ թե ավելի վատառողջին, այլ դպրոցի տնօրենի ծանոթին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031