«Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում ունենալու է 85-90 պատգամավոր». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում ունենալու է 85-90 պատգամավոր, որոնք ենթարկվելու են անձամբ իրեն: Ընդ որում, այս պատգամավորները լինելու են ոչ միայն ՀՀԿ, այլեւ մյուս խմբակցություններում եւ անհրաժեշտ պահի գործելու են ըստ նրա հրահանգի:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները` հենց այս պատճառով էլ ԱԺ անցած ուժերն ընտրություններից մեկ ամիս անց դեռեւս չեն հայտարարել, թե թեկնածուներից կոնկրետ ովքեր են ինքնաբացարկ ներկայացնելու եւ ովքեր են խորհրդարան անցնելու: Բոլոր անունները մեկիկ-մեկիկ ճշտվում են Ս. Սարգսյանի հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»» թերթի այսօրվա համարում: