Կարեն Կարապետյանը ՀՅԴ-ական նախարարներին փոխարինելու է կանանցով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Դիլիջանի «Գետափ» ռեստորանում տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի ծննդյան 44-րդ տարեդարձը։
Շքեղ ծննդյան տոնակատարությանը ներկա են եղել բոլոր նախարարները, բացի ՀՀ կրթության եւ գիտության նախարար, դաշնակցական Լեւոն Մկրտչյանից։ Ծննդյան տոնի ամբողջ ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնահատուկ ուրախ է եղել։ Նրա կատակների հիմնական թեման եղել են դաշնակցականները:
Մասնավորապես ասել է, որ դաշնակցական նախարարներին մտածում է կանանցով փոխարինել։ Ծննդյան տոնին ներկա մեր աղբյուրի պնդմամբ՝ դաշնակցական Դավիթ Լոքյանն ու Արծվիկ Մինասյանն իրենց կուսակցության մասին անեկդոտներին եւ կատակներին արձագանքել են ոչ դաշնակցական նախարարներից ոչ պակաս ուրախությամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: