Ստամբուլում սպանել են GEM TV-ի սեփականատեր Սայիդ Քարիմյանին
«Ամերիկայի ձայն»-ը գրում է. Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության, շաբաթ օրը Ստամբուլում սպանվել է պարսկալեզու արբանյակային հեռուսատեսային ցանցի տնօրենն ու նրա գործընկերը:
Շաբաթ օրը Ստամբուլում սպանվել է իրանական Gem TV արբանյակային հեռուստատեսային ցանցի սեփականատեր Սայիդ Քարիմյանն ու նրա գործընկերը:
Սպանության դրդրապատճառները դեռևս հայտնի չեն:
Դուբայում հիմնված GEM TV-ին թուրքերենից պարսկերեն է թարգմանում տարբեր ժամանցային հաղորդումներ և հեռուստասերիալներ, որոնք հեռարձակվում են մասնավորապես Իրանում:
Պաշտոնական Թեհրանը նախկինում կոշտ քննադատության էր արժանացրել GEM TV-ին և նմանատիպ այլ արբանյակիային հեռուստաընկերություններին արևմտյան մշակույթի և արժեքների տարածման համար:
Ըստ որոշ իրանական լրատվամիջոցնենրի՝ դեռ ամիսներ առաջ Քարիմյանը մեղադրվել էր Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հակաքարոզչություն տարածելու մեջ: