Բաժիններ՝

«Սիլաչի» հյուրանոցից պոկված սալիկները վնասել են մարդկանց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 30-ին, ժամը 18:14-­ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցի արտաքին պատի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ երեսպատման սալիկները (1,2 քմ) պոկվել և ընկել են կայանված «Mercedes Vito» մակնիշի 51 VV 999 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Դ. Օ.) և մոտակայքով անցնող 1990 թ. ծնված Ջ. Ե.­ի վրա. կան սալիկների թուլացած հատվածներ (1 քմ):

Ջ. Ե.­ն հոսպիտալացվել է Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս