«Պետք է գնահատել ու պաշտպանել աշխատող մարդուն». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է աշխատավորների տոնը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շնորհավորում եմ աշխատավորների տոնը:
Մեր երկրում ամենամեծ արժեքը արարող մարդն է, և հենց այդ աշխատողի միտքն ու ձեռքն են ստեղծում նոր արժեքներ: Պետք է գնահատել ու պաշտպանել աշխատող մարդուն, նպաստավոր պայմաններ և նոր հնարավորություններ ստեղծել նրա գործունեության համար: Շնորհավոր Մայիսի 1»: