Բաժիններ՝

Ֆրանսիայի վարչապետը քննադատել է միգրացիոն քաղաքականության շուրջ Թրամփի մոտեցումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրն անարդյունավետ է ահաբեկչության դեմ պայքարում և տանում է լարվածության աճի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ­-նովոստի»­-ն, նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը:

«Այդ հրամանագիրն անարդյունավետ է, որն իր հիմնավորումներով և սկզբունքներով ստեղծում է նոր խնդիրներ: Այն անարդյունավետ է, քանի որ մեկուսացնում է մի շարք երկրների, անհնարին է դարձնում իրենց երկրներում հալածանքների ենթարկվող տղամարդկանց և կանանց ընդունելը, և որոնք ազատ երկրների պաշտպանության կարիք ունեն»,­- ասել է Կազնյովը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում:

Նա նաև ավելացրել է, որ հրամանագիրը խնդիրներ է ստեղծում նրանց համար, ովքեր ռեզիդենտի և ԱՄՆ-­ում երկքաղաքացիության կարգավիճակ ունեն:

Ավելի վաղ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-­ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաև 90 օրով սահմանափակել է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի և Եմենի քաղաքացիների մուտքը երկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս