Ադամ Լալանան թիկունքում թողեց Ուեյն Ռունիին և դարձավ Անգլիայի հավաքականի 2016թ. լավագույն ֆուտբոլիստ
Հունվարի վերջին The FA-ն ամփոփեց նախորդ տարվա արդյունքները: Անգլիայի հավաքականի 2016թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ադամ Լալանան՝ ստանալով ձայների 39 տոկոսը:
«Լիվերպուլի» կիսապաշտպանը 3 անգամ ավելի ձայն հավաքեց 21-րդ դարի գլխավոր մարզական սենսացիան կերտողից՝ «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիից (12 տոկոս): Երրորդ տեղը գրավեց Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Ռունին (8 տոկոս):
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ դարձավ Նաթան Ռեդմոնդը «Սաութհեմփթոնից»:
Լալանան «Երեք Առյուծների» կազմում 2016 թվականին անցկացրել է 11 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը