Բաժիններ՝

ԱՄՆ-ում ռեկորդային գումար է հավաքվել Թրամփի հրամանագրերի դեմ պայքարի նպատակով

«Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միություն» (ACLU) ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունը միայն անցած հանգստյան օրերին ստացել է մոտ 24 միլիոն դոլարի նվիրատվություն, ինչը 6 անգամ ավելի շատ է, քան իրավապաշտպանները ստանում են սովորաբար 1 տարում։

Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է ACLU-ի պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ նվիրատվությունները կտրուկ ավելացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց իր միգրացիոն հրամանագրերը, որոնք արգելում են երկիր սիրիացի փախստականների, ինչպես նաև 7 մուսուլմանական երկրների բնակիչների մուտքը։

Իր հերթին, Google կորպորացիան հաստատել է հատուկ հիմնադրամի ստեղծման մասին, որի միջոցներն ուղղվելու են 4 իրավապաշտպան կազմակերպությունների՝ դա ACLU-ն է, Ներգաղթյալներին առաջին իրավական օգնություն ցուցաբերելու կենտրոնը (ILRC), ՄԱԿ-ի Փրկության միջազգային կոմիտեն և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վաչությունը։

Կորպորացիան հայտնել է, որ այդ հիմնադրամին կուղղի 2 մլն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս