Մոսկվայի փողոցներից մեկը կկրի սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի անունը
Մոսկվայում կհայտնվի փողոց, որը կկրի Թուրքիայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի անունը։ Այս մասին ասվում է Մոսկվայի քաղաքապետարանի և կառավարության կայքում։
«Մոսկվայի արևմուտքում կհայտնվի Անդրեյ Կառլովի փողոց։ Այն գտնվում է Կուտուզովի պողոտայի և Դոգոմիլովսկի փողոցի միջև։ Ոչ հեռու գտնվում է թաղամասը, որտեղ բնակվում են դիվանագետներ, ՌԴ ԱԳՆ-ի աշխատակիցներ, ինչպես նաև օտարերկրյա պետությունների դեսպանությունների աշխատակիցները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կառլովի անունով կկոչվի նաև թիվ 648 դպրոցը, որտեղ նա սովորել է։
Ռուս դեսպանը գնդակահարվել էր դեկտեմբերի 19-ին Անկարայում՝ լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ։