Բաժիններ՝

Առաջին Հանրապետության վարչապետի՝ Արամ Մանուկյանի հարկի տակ կգործի թանգարան

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հայոց նորագույն պետականության հիմնադիր, պետական ու հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ Արամ Մանուկյանի հիշատակի օրը՝ հունվարի 29-ին, Երևանում նրա ապրած տան առջև՝ Արամ Մանուկյան 9 հասցեում, ֆլեշմոբ էր կազմակերպվել, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարը, գերատեսչության պաշտոնյաներ, մշակույթի և քաղաքական գործիչներ, քաղաքացիներ:

Ֆլեշմոբի նպատակն էր՝ հանրության ուշադրությունը հրավիրել Արամ Մանուկյանի տուն-հուշարձանների պահպանության խնդրին։

Կարդացեք նաև

Կառույցը դեռևս 2004 թվականից օրենքով սահմանված կարգով ներառված է պատմամշակութային հուշարձանների ցանկում, և թեև 2005-ին Երևանի քաղաքապետարանն օտարում է Արամի, Բուզանդի ու Կողբացի փողոցներով եզրափակված տարածքն ու Արամ Մանուկյան 9 հասցեում գտնվող պատմական շինությունը հայտնվում է օտարված հողում, այնուամենայնիվ, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ցանկանում է ոչ միայն օրենքով, այլև հասարակական հիմունքներով պաշտպան կանգնել արժեքավոր հուշարձանների խնդիրներին.

«Արամ Մանուկյանի տունը ներառված է «Հին Երևան» նախագծի մեջ, և, կարծում եմ՝ հետագայում այն կլինի այնպիսին, ինչպիսին եղել է նախկինում։ Կարևորն այն է, որ շենքը վերակառուցվի, ու նրան ներարկվի այն մթնոլորտը, որն ունեցել է Առաջին Հանրապետության տարիներին»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ընդգծում է Արմեն Ամիրյանը՝ հավելելով, որ Առաջին Հանրապետության լեգենդար վարչապետի հարկի տակ կգործի թանգարան, որտեղ, ի թիվս մեծանուն քաղաքական գործչին պատկանող այլ ցուցանմուշների, տեղ կգտնեն նաև դեռևս 1998-ին Արամ Մանուկյանի մոսկվաբնակ դուստր Սեդա Մանուկյանի՝ Հայաստանին նվիրաբերած ընտանեկան մասունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս