«Բազմաթիվ մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, մեծ ուշադրությամբ նայում են Գագիկ Ծառուկյանի գրպանին». Ռուբեն Բաբայան

«Կարծում եմ՝ այս նախընտրական շրջանում բոլորը կուրծք են ծեծելու և խոսելու են իրենց հայրենասիրության մասին, բոլորն ավելի ու ավելի մեծ չափ են տալու «ոչ մի թիզ հող թշնամուն» հասկացողությանը. դա այդքան էլ կարևոր չէ, կարևորը՝ թե ով ինչպիսի ուղի է անցել ու ինչպես է իրեն դրսևորել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան։

Ռ. Բաբայանի համար լավ իշխանությունը նպատակ չէ, նրա համար կարևորագույն խնդիր է վերահսկելի իշխանությունը.

«Այդ տեսակետից՝ կարծում եմ՝ որքան ավելի մոտ լինեն իրար հակասող ուժերը, չվստահող ուժերը, այդքան ավելի լավ։ Այն ուղին, որն ընտրել է Հայաստանը, հուշում է, որ որևէ որակյալ բան մենք չենք ունենալու, մենք կարող ենք պարզապես փորձել օրենքի սահմաններում գործել»։

Ռ. Բաբայանը նախընտրական այս շրջանում կոչերից այն կողմ շատ քիչ բան է տեսնում, բայց փորձում է ավելի շատ ուշադրություն դարձնել մարդկանց կենսագրությանը։

«Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի տեղը բարեգործությունն է, այլ ոչ թե՝ քաղաքականությունը։ Շատ լավ հասկանում եմ, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, մեծ ուշադրությամբ նայում են Գագիկ Ծառուկյանի գրպանին։ Մոտ 5 տարի է՝ Վարդան Օսկանյանն ԱԺ պատգամավոր է,  ցավոք սրտի, չեմ լսել որևէ ելույթ կամ որևէ առաջարկություն կամ օրենսդրական նախաձեռնություն, կոնկրետ աշխատանք նրանից չեմ տեսել»,- նշեց Ռ. Բաբայանը։ Իսկ Սեյրան Օհանյանի մասին դժվարացավ որևէ բան ասել, քանի որ, «բացի մեկ-երկու նախադասությունից, որևէ բան չի լսել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս