Բաժիններ՝

Արաբական երկրները քննադատել են Թրամփին

Արաբական երկրների պետությունների լիգան անհանգստություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման առնչությամբ՝ կապված ԱՄՆ մի շարք մուսուլմանական երկրների բնակիչների մուտքն արգելելու հետ։

«Դոնալդ Թրամփի որոշումը հարվածում է ընտանիքների միասնականությանն ու ԱՄՆ ժողովուրդների և ընդհանուր առմամբ՝ արաբական երկրների միջև կապերին»,- Anadolu գործակալությունը մեջբերել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթին։

Նրա կարծիքով՝ Թրամփի գործողությունները հակասում են այն դրական գործընթացներին, որոնք դիտվում են աշխարհում վերջին տասնամյակներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս