Բաժիններ՝

Բենուա Ամոնը հաղթել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների փրայմերիզում

Մանուել Վալսը, որը դեկտեմբերի սկզբին լքել էր Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը, որպեսզի մասնակցի իշխող Սոցիալիստական կուսակցության փրայմերիզին, պարտվել է իր կառավարության նախկին անդամ, կրթության նախկին նախարար Բենուա Ամոնին։

Կիրակի օրը Ֆրանսիայում անցկացվել է Սոցիալիստական կուսակցության նախնական ընտրությունների երկրորդ փուլը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ամոնը հավաքել է ձայների 59%-ը, Վալսը՝ 41%-ը։

Հունվարի 22-ին կայացած առաջին փուլում նույնպես հաղթանակել էր Ամոնը՝ ստանալով ձայների 36.5%-ը։

Վալսին իր ձայնն էր տվել փրայմերիզի մասնակիցների 31.9%-ը, երրորդը երկրի էկոնոմիկայի նախարար Առնո Մոնտեբուրն էր՝ 17.7%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս