Բաժիններ՝

«Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հատկապես Լոռիում, Տավուշում կտեղա թույլ ձյուն, մյուս մարզերում էական տեղումներ չեն սպասվում: Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը: Հունվարի 31-ին կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերւմ կսկսվի ձյուն և կշարունակվի մինչև փետրվարի 1-ի երեկո:

Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային առանձին գոտիներում նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Փետրվարի 2-ի գիշերվա առաջին կեսից տեղումները կդադարեն և փետրվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում կլինի պարզ առանց տեղումների եղանակ:

Փետրավրի 2-ի լույս 3-ի գիշերը եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճնը կտրուկ կնվազի: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը հասնելով -25….-30, Լոռիում -22…-27, Տավուշում -15….-20, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում -17….-20, Սյունիքի հովիտներում -10…-15, Սյունիքի նախալեռներում -18…-23, Արցախում -12…-16, Արարատի և Արմավիրի մարզերում -20…-25, Երևանի բարձրադիր գոտում -16…-18, ցածրադիր գոտում -23…-25 աստիճանի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս