Բաժիններ՝

ԱՄՆ դատարանը ժամանակավորապես կասեցրել է ներգաղթյալների մասին Թրամփի հրամանը

Նյու Յորքի դատարանը մասնակի կասեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը, հայտնում է The Washington Post-ը:

Հրամանով 90-օրյա արգելք էր սահմանվում 7 մուսուլմանական երկրների փախստականների, ներգաղթյալների, ճանապարհորդների՝ ԱՄՆ մուտքի վրա:

Նման որոշում Բրուքլինի դաշնային դատավորը կայացրեել է Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության դիմումից հետո, որն արվել էր ԱՄՆ մի քանի խոշոր օդանավակայաններում ծագած բողոքի ցույցերից հետո, որտեղ, համաձայն Թրամփի հրամանի, ոստիկանությունն ու միգրացիոն ծառայությունը սկսել էին ձերբակալել երկիր ժամանածներին:

Նշվում է, որ Բրուքլինի դատարանի որոշումից հետո նմանատիպ որոշում է կայացրել Վիրջինիա նահանգի դատարանը, որը վճռել է կասեցնել Թրամփի հրամանի գոծողությունը 7 օրով այն մարդկանց համար, որոնք ունեն ամերիկյան գրին քարտ:

Reuters-ը նշում է, որ ԱՄՆ-ում մնալու ժամանակավոր թույլտվությունը կառնչվի 100-200 մարդու, որոնք ձերբակալվել էին երկրի օդանավակայաններում:

ԱՄՆ նախագահ Թրամփը հունվարի 27¬ին ստորագրել է հրամանագիր, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումը Միացյալ Նահանգներ, անորոշ ժամկետով արգելում է Սիրիայից փախստականների տեղավորումը և խստացնում է ԱՄՆ մուտք գործելու որոշ կանոններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս