Արման Սահակյանը մինչև ապրիլի 3-ը կգտնվի արձակուրդում. չի բացառվում, որ նա կառաջադրվի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին արձակուրդ է տրամադրվել:
Վերջերս լրագրողների հետ զրույցում Սահակյանը չէր բացառել խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը և նշել էր. «Եթե լինի քաղաքական որոշում, ապա ես պատրաստ եմ ռեյթինգային ընտրակարգով մասնակցել ընտրություններին»:
Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 6-ը ներառյալ և չվճարվող արձակուրդ՝ 2017 թվականի մարտի 7-ից մինչև ապրիլի 3-ը ներառյալ:
2. Արման Սահակյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պարտականությունների կատ արումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վրա»: