Բաժիններ՝

Աշխարհի ո՞ր քաղաքներն են զբոսաշրջիկներն ամենից հաճախ այցելում

Օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից աշխարհի ամենաաճախվող քաղաք է ճանաչվել Հոնկոնգը:

Այս եզրակացությանն են հանգել Euromonitor հետազոտական կազմակերպության մասնագետները, որոնք ուսումնասիրել են 2014-2015 թվականների միջազգային ժամանումները: Հաշվետվությունը հրապարակված է ընկերության կայքում։

Ընդամենը 2015 թվականին արտասահմանից Հոնկոնգ է ժամանել գրեթե 27 միլիոն ճանապարհորդ: Քաղաքի հաջողությունն ընկերության փորձագետները կապում են չինացի զբոսաշրջիկների շրջանում դրա ժողովրդականությամբ եւ նախկին գաղութ այցելելուն՝ բրիտանացիների կապվածությամբ:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում տեղավորվել է Բանգկոկը (18,7 միլիոն), երրորդում՝ Լոնդոնը (18,6 միլիոն): Աշխարհի խոշորագույն տուրիստական կենտրնների տասնյակ են մտել նաեւ Սինգապուրը, Փարիզը, Մակաոն, Դուբայը, Ստամբուլը, Նյու Յորքը եւ Քուալա Լումպուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս