«Մեքսիկան չափազանց երկար է օգտագործել ԱՄՆ-ին». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Մեքսիկան «չափազանց երկար է օգտագործել ԱՄՆ-ին» և անուղղակիորեն պատասխանատու է ԱՄՆ-ի «խոշորագույն առևտրային դեֆիցիտի համար»։
Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
«Մեքսիկան չափազանց երկար է օգտվել ԱՄՆ-ից՝ հանուն իր օգուտի։ Առևտրային խոշոր դեֆիցիտը և ոչ այնքան էլ ակտիվ օգնությունը շատ թույլ սահմանին պետք է փոխվի։ Հիմա»,- գրել է Թրամփը։
Ավեկի վաղ նա հայտարարել էր, որ իր հանդիպումները Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ «անպտուղ» կլինեն, քանի դեռ Մեքսիկան չի սովորել Վաշինգտոնին վերաբերվել հարգանքով։
Mexico has taken advantage of the U.S. for long enough. Massive trade deficits & little help on the very weak border must change, NOW!
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 27, 2017