ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը մեկնել է արձակուրդ. նրան կփոխարինի Արթուր Աղաբեկյանը
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 3-րդ մասով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121.1 կետի դրույթներով՝
ԼՂՀ վարչապետ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը հունվարի 26-ին որոշում է կայացրել մեկնել ամենամյա արձակուրդ՝ մինչև փետրվարի 22-ը:
Նույն որոշմամբ ԼՂՀ վարչապետի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարչապետի լիազորությունները ժամանակավոր վերապահվել են փոխվարչապետ Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանին։
ԼՂՀ կառավարություն