Բաժիններ՝

«ԶԼՄ-ները պետք է իրենց ձայնը կտրեն». Թրամփի խորհրդական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականներից Սթիվեն Բեննոնը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ԱՄՆ-ում ԶԼՄ-ները ընդդիմադիր կուսակցություն են և նրանք պետք է «իրենց ձայնը կտրեն»։

«ԶԼՄ-ները պետք է իրենց ձայնը կտրեն և լսեն։ ԶԼՄ-ները ընդդիմադիր կուսակցություն են։ Նրանք չեն հասկանում մեր երկիրը։ Նրանք նախկինի պես չեն հասկանում, որ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահն է»,- հայտարարել է Բեննոնը թերթին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ ԶԼՄ-ները «100 տոկոսով» սխալվեցին՝ փորձելով հասնել ԱՄՆ նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի հաղթանակին ու հույս ունենալով, թե նա կհաղթանակի։

«Դա ստորացուցիչ պարտություն է, որը նրանք երբեք չեն մոռանա»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, թե մամուլը «ոչ մի իշխանություն չունի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս