Սամվել Բալասանյանը որոշել է որդուն պատգամավոր դարձնել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է . «Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյան, որը նախորդ տարվա փետրվարյան հայտնի դեպքերից հետո լքել էր ԲՀԿ-ական շարքերը, հայտնվել է փակուղում։

Ըստ նույն աղբյուրի՝ Մ. Գրիգորյանը չառաջադրվելով որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու՝ համաձայնության էր եկել վերընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, որպեսզի նա իրեն պաշտպանի այս տարվա ապրիլին՝ որպես պատգամավորի թեկնածու։ Բայց, արի ու տես, որ պայմանավորվածությունը մնացել է կես ճանապարհին, ու Ս. Բալասանյանը որոշել է խորհրդարանական ընտրություններին ոչ թե այլոց լավություն անել, այլ դեպի Ազգային ժողով առաջ տանել հարազատ որդուն՝ Խաչիկ Բալասանյանին։

Թե որքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը, «Իրավունքը» փորձեց պարզել երկու կողմերից էլ։ Սակայն, մեր հարցադրմանն ի պատասխան, այնքան հուզվեց Գյումրիի քաղաքապետ, որ ընտրեց ոչ քաղաքակիրթ տարբերակը՝ անջատեց հեռախոսն ու այլևս չպատասխանեց զանգերին։ Իսկ Ս. Գրիգորյանն արդեն տևական ժամանակ է, ինչ չի պատասխանում հեռախոսազանգերին՝ սպասելով, թե երբ է թունելի վերջում մի լույս երևալու, որը եթե չի ապահովի Ս. Բալասանյանը, ապա կանի մեկ ուրիշը»,- գրում է թերթը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս