Բաժիններ՝

Ստամբուլում 852 չվերթ է չեղյալ համարվել

Ստամբուլում եղանակային վատ պայմանների հետևանքով օդանավակայաններում շարունակվում են չեղյալ համարվել մի քանի հարյուրի հասնող չվերթներ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքական ավիաուղիներ» ավիափոխադրող ընկերությունից հայտնել են, որ Աթաթուրքի օդանավակայանում չեղյալ է համարվել հունվարի 27-ի 719 չվերթ` 362 մեկնող և 357 ժամանող:  Ստամբուլի մյուս` Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում չեղյալ է համարվել հունվարի 27-ին նախատեսված 133 չվերթ` 66 մեկնող և 67 ժամանող:

Ընդհանուր առմամբ` Ստամբուլի օդանավակայաններում չեղյալ է համարվել 852 չվերթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս