Բաժիններ՝

Իտալիայում ոստիկանությունը ձերբակալել է 33 մաֆիոզի և առգրավել 40 մլն եվրոյի ունեցվածք

Իտալիայի ոստիկանությունը գործողություն է անցկացրել կալաբրիական մաֆիայի «նգրանգետա» առավել ազդեցիկ կլաններից մեկի դեմ: Ինչպես հայտնել է ANSA գործակալությունը, 33 մարդ է ձերբակալվել մաֆիական գործունեությանը, թմրանյութերի առևտրին, փողերի լվացմանը, մահափորձերի և սպանությունների մասնակցելու մեղադրանքով:

Ինչպես հաջողվել է պարզել հետաքննության ընթացքում, Ռեջո-դի-Կալաբրիայից մաֆիական կլանի անդամներն ակտիվորեն գործել են Իտալիայի Լոմբարդիա հուսիսային մարզում, ինչպես նաև կապեր են պահպանել ԱՄՆ-ի հանցավոր շրջանների հետ:

Մասնավորապես, անօրինական գործողությունների կենտրոններից մեկը եղել է Ջոյյա-Տաուրո (Կալաբրիա) նավահանգիստը: Կլանի պարագլուխներից մեկը Միլանում վերահսկում էր բանջարեղենի և մրգերի շուկան: Ոստիկանությունը մաֆիոզներից բռնագրավել է 40 մլն եվրո գումարի ունեցվածք, ճշտում է գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս