Կառավարությունը հաստատեց նպաստների բազային չափերը
ՀՀ կառավարությունը հաստատեց 2017 թվականին ընտանեկան, սոցիալական նպաստների, արտահերթ օգնության և մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի չափերը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ընդունված որոշմամբ ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափերը կկազմեն 18 հազար դրամ: «Հաստատվում են նաև միանվագ օգնությունների չափերը՝ երեխայի ծննդի համար՝ 50 հազար դրամ, ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ 50 հազար դրամ»,- ասաց Ասատրյանը:
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նպաստի չափը կրկին կկազմի 18 հազար դրամ:
Կառավարությունը սահմանել է ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորը, ընտանեկան նպաuտի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`
1) ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաuտի բազային մաuը` 18000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորu և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդ ամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:
Սահմանվել են սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորը և չափը`
1) սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) սոցիալական նպաստի չափը` 18000 դրամ:
5. Սահմանել հրատապ oգնությունների չափերը`
1) միանվագ հրատապ oգնության չափերը`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
2) եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը` 18000 դրամ: