Դատավոր Աիդա Դովլաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճվել է
ՀՀ արդարադատության խորհրդի հունվարի 25-ին կայացած նիստում քննարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Աիդա Դավթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը:
ՀՀ արդարադատության խորհուրդը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որոշեց դատավոր Աիդա Դավթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել: