Թուրքիայի վարչապետը կմեկնի Բաքու
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատրաստվում է այցելել Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report կայքը։
Թուրքիայի վարչապետի այցը նախատեսված է մարտի 16-18-ին։
Յըլդըրըմի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի «Մայրցամաքներ ընդգրկող էներգետիկ և տրանսպորտային մեգանախագծեր» համաժողովին։