Ռուսաստանից Հայաստան գազի ներկրման ծավալները նվազել են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2016 թվականի ընթացքում ՌԴ-ից Հայաստանին մատակարարվել է 1.87 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 2.6 տոկոսով քիչ է 2015 թվականի ծավալներից: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, այս մասին խոսել են ՀՀ և ՌԴ վարչապետները:

Թե որն է գազի սպառման ծավալների նվազման պատճառը, առայժմ հայտնի չէ: Ներքին սպառման համար Հայաստանում օգտագործվում է միայն ու բացառապես ռուսական գազը: Եվ ծավալների նվազումը կարող է պայմանավորված լինել եղանակով, սպառողների գնողունակության անկմամբ, կամ էլ արդյունաբերական ձեռնարկությունների կողմից գազի սպառման ծավալների նվազեցմամբ: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիայի» նախաձեռնությամբ գազի սակագինը ՀՀ սպառողների համար նվազեցվեց: «Գազպրոմ Արմենիան» հույս ունի, որ գազի էժանացումը կհանգեցնի սպառման ծավալների աճին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս