Բաժիններ՝

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ անդամագրվում է ՀՀԿ-ին

Քիչ առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի եթերում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ անդամագրվում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Նախարարն ասաց, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը պետք է նաեւ քաղաքական պատասխանատվություն կրի:

Հիշեցնենք, նոր կառավարության ձեւավորումից հետո, երբ Կարեն Կարապետկանի կաբինետի մի շարք անդամներ դիմում գրեցին ՀՀԿ-ին անդամագրվելու մասին, Արմեն Ամիրյանը նրանց չմիացավ:

Ավելին, մշակույթի նախարարը այն ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀԿ-ին անդամակցելու կարիք չի զգում՝ միեւնույն ժամանակ նշելով, թե վատ բան չի տեսնում որեւէ կուսակցության անդամակցելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս