Բաժիններ՝

Թուրքիայում կրկին հարձակվել են ոստիկանության շենքի վրա

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2 զինված անձ հարձակվել է Աթընդաղ շրջանում տեղակայված ոստիկանական բաժանմունքի վրա: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-­ը:

Հանցագործներն ինքնաձիգներից կրակ են բացել ոստիկանական բաժանմունքի վրա, սակայն կրակի հետևանքով տուժողներ չեն գրանցվել:

Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել են 2 ահաբեկիչներին, և դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում հունվարի 21-­ի առավոտյան հարձակում էր կատարվել ոստիկանական բաժանմունքի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս