Բաժիններ՝

Հռոմի պապի խնդրանքով Մալթայի Արքայազնը հրաժարական կտա

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խնդրանքով Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը հրաժարական կտա: Այս մասին Կաթոլիկ լրատվական գործակալությանը` CNA­ին տեղեկացրել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի հաղորդակցության ղեկավար Եուգենիո դի Ռոբիատեն:

Վերջինս նաև շեշտել է, որ որոշումը որևէ մեկի կողմից չէր կանխատեսվում, սակայն Ֆեսթինգը որոշել է համագործակցել և հրաժարականի դիմումը ներկայացնել Ուխտի կառավարությանը:

Մեծ վարպետի պաշտոնը Ֆեսթինգը զբաղեցնում է 2008թ­ից: Մարտական Ուխտի Արքայազններն այդ պաշտոնը սովորաբար զբաղեցնում են ցմահ: Ըստ Մալթայի Սահմանադրության` մինչև երկրի կառավարող խորհրդի որոշումը Ֆրա Մեթյու Ֆեսթինգը շարունակում է զբաղեցնել Արքայազնի և մեծ վարպետի պաշտոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս