Չինաստանում թռչնագրիպից 9 մարդ է մահացել. ԶԼՄ-ներ
2017թ. թռչնագրիպից (H7N9) Չինաստանում մահացել է նվազագույնը 9 մարդ, հայտնել են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Չինաստանի երեք նահանգների՝ հյուսիսային Հենան, կենտրոնական Հունանի և հարավային Գուանդուն, տվյալները։
Մահվան ելքով H7N9 թռչնագրիպի վերջին երկու դեպքերը գրանցվել են Հենան նահանգում, որտեղ մահացել են ռեստորաններից մեկի աշխատակիցները։
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, H7N9 վիրուսը հարուցում է լուրջ շնչառական հիվանդություններ։ Այն հեշտորեն տարածվում է ձմեռային ու գարնանային շրջանում։
Այս տարի նկատվում է հիվանդությունների թվի աճ Շանհայում և Հոնգկոնգում։