Նկարչուհին իրեն մոխրամանի է «վերածել» ծխողներին սարսափեցնելու համար
Սերբ նկարչուհի Միրյանա Կիկա Միլոշևիչը կազմակերպել է սեփական հակածխախոտային արշավը. վրձինների և ներկերի միջոցով իր գլխին մոխրաման է պատկերել և իր համար սև, ծխախոտի մնացորդներով լի թոքեր նկարել։
Օպտիկական պատրանքի ստեղծման տեսագրությունը հունվարի 18-ին հրապարակվել է նրա YouTube-ալիքում, սակայն զանգվածային լրատվամիջոցները, մասնավորապես, The Daily Mirror-ը, տեսահոլովակի վրա ուշադրություն են դարձրել սոսկ մեկ շաբաթ անց: «Կարծում եմ՝ հարկ չկա բացատրելու, թե ինչն է ինձ ոգեշնչել»,- պարզաբանել է գրիմարարն իր պերֆորմանսի թեման:
Միլոշևիչը միջազգային հռչակ է ստացել 2016 թվականի հուլիսին այն բանից հետո, երբ հրապարակեց ծխախոտատուփի սատանի ճտի կերպարանափոխվելու իր տեսագրությունը: