Հովիկ Աբրահամյանը դեռևս ՀՀԿ-ից հեռանալու դիմում չի ներկայացրել

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Հովիկ Աբրահամյանից կուսակցությունից դուրս գալու դիմում դեռ չի ստացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Իրենից կարող եք հարցնել դիմում գրե՞լ է, թե՞ ոչ, բայց կարող եմ ասել, որ կուսակցությունն այս պահի դրությամբ նրանից կուսակցությունը լքելու վերաբերյալ դիմում չի ստացել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունվարի 24-ին հայտարարել է, որ լքելու է ՀՀԿ-ն, սակայն շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ: Նա նշել է, որ  ՀՀԿ-ն լքելու մասին կհայտարարի հունվարի 25-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս