«Ամեն ինչ լավ կլինի»
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Այս մասին Կարապետյանը նշել է համատեղ ասուլիսում:
«Դմիտրի Անատոլիի, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ պաշտոնական այցով հրավիրել Երևան, քանի որ գտնում եմ, որ վեկտորները, որոնց մասին Դուք նշեցիք և այն, ինչ հիմա այս մամուլի ասուլիսում չի նշվել, ունեն հսկայական ապագա: Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Շնորհակալություն»,- ասել է ՀՀ վարչապետը:
Արձագանքելով՝ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է. «Դժվար է չհամաձայնել, հաստատ ամեն ինչ լավ կլինի: Շնորհակալություն»: