Բաժիններ՝

«Պեկինը մեր գործընկերն է». Կրեմլը՝ Ռուսաստանի սահմանին տեղակայված չինական հրթիռների մասին

Կրեմլը չի դիտարկում Ռուսաստանի հետ սահմաններին չինական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեղակայումը՝ որպես սպառնալիք։ Այդ մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե անգամ այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, Չինաստանի ռազմական շինարարությունը չի ընկալվում որպես մեր երկրին ուղղված սպառնալիք»,- ասել է Պեսկովը։

Նա հիշեցրել է, որ Չինաստանը «Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է ու գործընկերը ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական պլանում»։
«Մեզ համար թանկ են մեր հարաբերությունները»,- ընդգծել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Չինաստանը նորագույն միջմայրցամաքային «Դունֆեն-41» (Dongfeng-41, DF-41) բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանակից հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգում։

Նշվում է, որ Չինաստանի բանակը ընդհանուր առմամբ պետք է տեղակայի 3 բրիգադ՝ DF-41 հրթիռներով։ Բրիգադներից մեկը արդեն գտնվում է Սինյան քաղաքում՝ կենտրոնական Հենան նահանգում։

Երկրորդ բրիգադը պետք է տեղակայվի Դացին քաղաքում, մյուսը՝ Սինցզյան-Ույղուրական շրջանում՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում։

Այդ երեք հրթիռների հեռահարությունը կարող է կազմել մինչև 14 հազար կմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս