Մեծ Բրիտանիայում դատարանն արգելել է Թերեզա Մեյին գործարկել Brexit-ը
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել է երկրի վարչապետ Թերեզա Մեյին առանց խորհրդարանի հավանության գործարկել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը։
Դատարանը նման որոշում է կայացրել հունվարի 24-ին։
Այն բանի օգտին, որպեսզի Brexit-ի գործընթացի գործարկումը քննության դրվի խորհրդարանում, քվեարկել է 11 գերագույն դատավորներից 8-ը։
Միևնույն ժամանակ, դատարանը վճռել է, որ Brexit-ի գործարկումը սկսելու համար չի պահանջվում Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանների հավանությունը։
Իշխանություններին անհրաժեշտ է պարզապես խորհրդատվություններ անցկացնել Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի ներկայացուցիչների հետ։
Մեծ Բրիտանիայի ներկայիս կառավարությունը մարտի 31-ը համարում է վերջնաժամկետ, երբ բրիտանացի պատգամավորները պետք է տան իրենց համաձայնությունը, որպեսզի Մեյն սկսի երկրի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը։