Բաժիններ՝

Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է Էլ-Բաբ քաղաքը Սիրիային չհանձնելու մտադրության մասին

Անկարան մտադիր չէ Էլ-Բաբ քաղաքը հանձնել սիրիացի զինվորականներին այն բանից հետո, երբ այնտեղից կվտարի ԴԱԻՇ-ի զինյալներին։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Նուման Քուրթուլմուշին։

«Թուրքիան հենց սկզբից հայտարարում էր, թե «Եփրատի վահան» գործողության շրջանակում հստակ նպատակ է դրվել ապահովել երկրի ազգային անվտանգությունը։ Մենք ձգտում ենք ապահովել Թուրքիայի սահմանների անվտանգությունը և կանխել հարավային ուղղությամբ սպառնալիքները»,- հայտարարել է Նուման Քուրթուլմուշը։

Անդրադառնալով ԱՄՆ գլխավորած կոալիցիայի մասնակցությանը Էլ-Բաբի ազտագրմանը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից՝ նա հայտարարել է. «Ցավոք, միջազգային կոալիցիան անհրաժեշտ աջակցություն չի ցուցաբերել գործողության ընթացքում։ Պետք չէ թաքցնել այն փաստը, որ Թուրքիան այսօր էլ չի ստանում կոալիցիայի աջակցությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս