Բաժիններ՝

Նիկիտա Սիմոնյանը հերքել է Ռուսաստանում «Արարատ»-ի հանդես գալու հնարավորության վերաբերյալ լուրերը

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հերքել է լուրերն այն մասին, որ Երևանի «Արարատ»-ը կարող է մասնակցել Ռուսաստանի առաջնությանը:

«Ռուսաստանը և Հայաստանի տարբեր պետություններ են, և այդ է պատճառը, որ հայկական ակումբը չի կարող մասնակցել Ռուսաստանի առաջնությանը: Այդ դեպքում բազմաթիվ թիմեր ևս կցանկանան մասնակցել»,- ասել է Սիմոնյանը:

Օրեր առաջ Արկադի Անդրեասյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ «Արարատ»-ը Ռուսաստանի առաջնությունում հանդես գալու ցանկություն ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս