Պենտագոնի ղեկավարը Ստոլտենբերգին հավաստել է ՆԱՏՕի կարեւորությունն ԱՄՆի համար
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում հավաստել է ԱՄՆի համար Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւորությունը:
Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը:
«Նրանք քննարկել են ընդհանուր արժեքների կարեւորությունը, եւ նախարարն ընդգծել է, որ այդ արժեքների պաշտպանության համար դաշնակիցներ որոնելիս ԱՄՆը միշտ դիմում է Եվրոպային», նշել է Դեւիսը:
Նա հավելել է, որ Մեթիսը եւ Ստոլտենբերգը պայմանավորվել են շարունակել կոնսուլտացիաները, ինչպես նաեւ բանակցություններ վարել ՆԱՏՕի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը ծրագրված է փետրվարին: